-
24.10.2020|
21:45
Իսպանիան Ֆրանսիային միացնող մայրուղին փակ է, հայերը բողոքի ակցիա են անցկացնում՝ բարձրաձայնելով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին՝ ընդգծելով Թուրքիայի աջակցությունը: Հայկական եռագույնով ու պաստառներով բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Իսպանիան չլռի, ճանաչի Արցախի անկախությունը:
-
24.10.2020|
21:44
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ռազմատենչ քաղաքականությունը ավելի ու ավելի է անհանգստացնում, հատկապես որ Թուրքիան այլևս աշխարհիկ երկիր չէ՝ ասել է Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Պիեռ դե Վիլյեն՝ BFM հեռուստաալիքին հարցազրույցում:
-
24.10.2020|
21:42
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել եգիպտական Al-Ahram Weekly պարբերականին.
-
24.10.2020|
21:39
Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հյուրընկալվեց «Ատլանտյան խորհրդի» կողմից կազմակերպված առցանց վեբինարին, որը վարում էր համանուն խորհրդի Եվրասիական կենտրոնի ղեկավար Ջոն Հերբսթը։
-
24.10.2020|
21:35
Սա էլ մեր պատասխանն՝ ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը և տեղադրել այսօր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում պսակադրությունից լուսանկար։
-
24.10.2020|
21:30
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
-
24.10.2020|
21:29
Կանադայի հայ համայնքի տասնյակ անդամներ և աջակիցներ հավաքվել են Օտտավայում Կանադայի խորհրդարանի առջև՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ֆոնին Հայաստանին համերաշխություն հայտնելու համար:
-
24.10.2020|
21:27
100 ցուցարար երթով շարժվել է դեպի Մայամի Բիչ՝ կոչ անելով դադարեցնել Արցախում ռազմական գործողությունները: Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների մեկնարկից հետո ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում տեղի են ունեցել հայամետ բողոքի ցույցեր:
-
24.10.2020|
21:26
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված ևս 36 զինծառայողների անունները:
-
24.10.2020|
21:24
ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է երեկ հարավային ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանման և մեծաթիվ տեխնիկայի ոչնչացման գործողության ժամանակ վիրավորված զինծառայողներին, հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: